ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 2 · ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ
Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում
Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում
փոփոխություն կատարելը
1. Մրցույթի հայտը վավեր է մինչև սույն օրենքին համապատասխան գնման պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:
2. Մասնակիցը մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:
3. Մրցույթի հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը մինչև մրցույթի հայտերի բացումը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: