Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Արյան համակարգի հիվանդություններ տարած անձանց վերջնական փորձաքննությունը պետք է իրականացվի միայն նեղ մասնագիտական բաժանմունքների կողմից տրված ախտորոշումների և ստացած բուժման արդյունավետության հիման վրա: Արյան համակարգային հիվանդությամբ չպայմանավորված հեմոգրամմայի շեղումների դեպքում որոշումն ընդունվում է նաև համապատասխան հիվանդության հոդվածի համաձայն:

«Ա» կետին են վերաբերում՝

1) արյունաստեղծ և ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդությունները, անկախ ձևի և փուլի.

2) ապլաստիկ, հիպոպլաստիկ, ժառանգական թրոմբոցիտոպաթիաներով, մակարդման գործոնների ժառանգական պակասուրդով անձինք.

3) արյունաստեղծ օրգանների և հյուսվածքների ալլոտրանպլանտացիայից հետո:

«Բ» կետով են փորձաքննվում՝

1) ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ և թրոմբոցիտոպաթիաներ երկարատև պահպանվող (6 ամիս և ավել) կամ կրկնողության պայմաններում.

2) հինգերորդ սյունակով փորձաքննվում են նաև դանդաղ ընթացքով հիվանդությունների բուժումից հետո ստացված տևական դրական արդյունքի կամ լրիվ ռեմիսիայի դեպքում, ինչպես նաև տարին մեկ անգամից ոչ ավելի սրացումների դեպքում, երբ աշխատունակության կորուստ չի նկատվում.

3) B-12 դեֆիցիտային անեմիայով անձինք:

Գեներալիզացված լիմֆադենոպաթիայի դեպքում, հարակից հիվանդությունների բացակայության պայմաններում, զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի՝ «գ» կետով, շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Երեք տարբեր տեղամասերում եզակի, աննշան, առանց կլինիկական նշանակության լիմֆոհանգույցներ ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար՝ եթե մոտակա տեղակայված օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվում: Ախտաբանական շեղումների հայտնաբերման դեպքում փորձաքննությունը իրականացվում է համապատասխան հիվանդություններով՝ ըստ համապատասխան հոդվածների։

«Դ» կետով են փորձաքննվում՝

1) առանց կլինիկական նշանների լիմֆոհանգույցների՝ կառուցվածքի պահպանումով, առանց հիպոէխոգեն զոնաների, մինչև 2-2,5 սմ, իսկ վերին պարանոցային տեղակայությամբ Հյունտերի զոնայի ավշահանգույցների՝ 2,5-3,0 սմ չափսերի դեպքում, եթե մոտակա տեղակայված օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվում.

2) ձեռքբերովի թրոմբոցիտոպաթիաների և ձեռքբերովի մակարդման գործոնների պակասորդի, ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունությունների դեպքում, եթե նրանց մոտ առկա է կլինիկոլաբորատոր լավացում և հիվանդությունը վերջին երեք տարվա ընթացքում չի կրկնվել.

3) B-12 դեֆիցիտային անեմիայով անձինք՝ երեք տարի տարկետումից հետո, կլինիկոլաբորատոր շեղումների բացակայության դեպքում՝ առանց փոխարինող դեղորայքային բուժման:

«Գ» կետով ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին եզրակացությունն ընդունվում է միայն այն դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման և արյունաբանական ցուցանիշների նորմալացման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Նույն կետն է կիրառվում նաև հինգերորդ սյունակի փորձաքննվողների համար, որոնց առողջությունը ժամանակավորապես քայքայված է՝ պայմանավորված սկզբնական շրջանում արյան համակարգային հիվանդության դեմ ստացած ճառագայթային և ցիտոստատիկ բուժումով:

Լիմֆադենոպաթիաներով անձինք պետք է հետազոտվեն վարակիչ, արյունաստեղծման համակարգի և տուբերկուլյոզի ժխտման նպատակով։

Լիմֆատիկ հանգույցների մեծացումը ախտաբանական շեղումների հայտնաբերման դեպքում փորձաքննությունը իրականացվում է համապատասխան հիվանդությունների հոդվածի համաձայն։

Չափավոր արտահայտված սակավարյունության (անեմիայի), լեյկոպենիայի և տարբեր պատճառներից առաջացած տրոմբոցիտոպենիայի դեպքում, որոնք արյան համակարգային հիվանդությամբ պայմանավորված չեն, բայց ուղեկցվում են սնուցման անկումով և աշխատունակության նվազմամբ, եզրակացությունն ընդունվում է համապատասխան հիվանդության հոդվածի համաձայն:

Հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևերի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով: Հեմոռագիկ վասկուլիտի ծանր, բարդություններով ուղեկցվող ձևեր տարած անձինք փորձաքննվում են «ա» կետով` անկախ վաղեմության ժամկետից: Հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարած անձինք փորձաքննվում են «դ» կետով, եթե վերջին 3 տարվա ընթացքում հիվանդության կրկնություն չի գրանցվել:

Արյան համակարգի հիվանդություններ տարած զինծառայողները պետք է վերցվեն դիսպանսեր հսկողության զորամասերի բուժծառայության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։