Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 4.

«Ա» կետին են վերաբերում հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումները (երկբևեռ աֆեկտիվ խանգարումներ, հետադարձ դեպրեսիվ խանգարումներ), երկարատև ռեմիսիայով ընթացող աֆեկտիվ խանգարումները, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները` փսիխոտիկ խանգարումներով, չափավոր դեպրեսիվ էպիզոդները` ձգձգվող ընթացքով, տրամադրության քրոնիկական խանգարումները։ Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները, նախկին էպիզոդը հաստատող բժշկական փաստաթղթերի առկայությունը, կլինիկական պատկերը և ստացած դեղորայքային բուժման նվազ արդյունավետությունը:

«Բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդները` առանց փսիխոզի: Զինծառայողները բուժումից և արձակուրդից հետո, ռեմիսիայի բացակայության դեպքում ենթակա են փորձաքննության «ա» կետով:

«Գ» կետին են վերաբերվում տարած թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդները` առանց պսիխոզի, բուժումից և կայուն լավացումից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։