Հոդված 55
Հոդված 55.
Էնուրեզով տառապող նախազորակոչիկների և զորակոչիկների, ինչպես նաև զինծառայողների հետազոտությունը և բուժումը իրականացվում է ստացիոնար պայմաններում՝ նյարդաբանական բաժանմունքում, իրականացնելով ուրոլոգի, և անհրաժեշտության դեպքում հոգեբույժի խորհրդատվությունները:
Ստացիոնար հետազոտության ուղեգրին կցվում են էնուրեզին վերաբերող բժշկական փաստաթղթերը, զինկոմիսարիատի կամ զորամասի աշխատակիցների դիտարկումների փաստաթղթերը:
Հետազոտությունը պետք է լինի համալիր և լիակատար: Եթե էնուրեզը հանդիսանում է այլ հիվանդության համախտանիշ, եզրակացությունը կայացվում է ըստ հիմնական հիվանդության հոդվածի: Եթե ստացիոնար պայմաններում իրականացված հսկողությունը, հետազոտության արդյունքները, դիտարկումները, ինչպես նաև զինկոմիսարիատի կամ զորամասի աշխատակիցների դիտարկումների արձանագրությունները, էնուրեզի առկայությունը, ապա փորձաքննությունը իրականացվում է «ա» կետով:
«Բ» կետով փորձաքննվում են այն զորակոչիկները կամ զինծառայողները, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և ստացիոնար հետազոտությամբ չի հաստատվել: