Հոդված 59
Հոդված 59.
Ներառում է քրոնիկական թարախային մեզո և էպիտիմպանիտները, այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան՝ թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ: Քրոնիկական էպիտիմպանիտների ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:
Այս հոդվածով են փորձաքննվում նաև ականջի արմատական վիրահատություն, ատիկոանթրոտոմիա և լսողության պրոթեզավորում տարած զորակոչիկները:
Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո զորակոչիկներին 69-րդ հոդվածի I սյունակի համաձայն տրվում է 6ամսյա տարկետում, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ։ Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումների դեպքում եզրակացություն է կայացվում ` համաձայն 60-րդ հոդվածի: