Անցնել բովանդակությանը

Հոդված 89

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 89.

Իր մեջ ներառում է մաշկի քրոնիկական, բուժմանը դժվար ենթարկվող մաշկային հիվանդությունները:

«Ա» կետին են վերաբերում մաշկի քրոնիկական` բուժմանը չենթարկվող մաշկի տարածուն, հաճախակի կրկնվող, բարդություններով ընթացող հիվանդությունները: Ներառում է իխթիոզը, ալբինիզմը, իսկական բշտախտը, մաշկի լիմֆոման, ինքնածին մաշկալուծումը, գունակային քսերոդերմա, նեյրոֆիբրոմատոզը (ուռուցքային ձև), դերմատոմիոզիտը, աուտոիմուն բշտային մաշկախտներ, բշտային էպիդերմոլիզը, ռենտգեն ճառագայթային մաշկախտներ, արտահայտված ֆոտո մաշկախտներ։

«Բ» կետին են վերաբերում բազմաօջախային, տարածուն, բարդություններով ընթացող, բուժմանը դժվար ենթարկվող մաշկային հիվանդությունները: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, քորպտիկի, աբսցեսվող գնդաձ և խոցային պիոդերմիաների, գերաճական կարմիր տափակ որքինի, վիտիլիգոի, մազաթափության, պարափսորիազի, մաստոցիտոզի, էկզեմայի, ֆոլիկուլյար դիսկերատոզի, կելոիդային հիվանդության, սկլերոդերմիայի, ծանր աստիճանի կորյակային հիվանդությունը այլ մաշկախտներին։

«Գ» կետին են վերաբերում օջախային, սահմանափակ կամ լայնածավալ օջախներով, առանց բարդությունների մաշկային հիվանդություններ: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբ, էկզեմայի, կարմիր տափակ որքինի, սեբորեային մաշկաբորբի, պարափսորիազի, կորյակային հիվանդություն, մաստոցիտոզի, մաշկի կերատոզների, ասբեստանման որքինի, սկլերոդերմիայի և այլ մաշկախտների,

«Դ» կետին են վերաբերում սահմանափակ օջախներով մաշկային հիվանդությունները` նվազման փուլում: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, կարմիր տափակ որքինի, վիտիլիգոյի, կորյակային հիվանդություն, լեյկոդերմայի, խլոազմայի, սպիտակ որքինի, մազաթափության, նեյրոֆիբրոմատոզի բծային ձևի, պարափսորիազի, մաստոցիտոզի, հետբորբոքային պիգմենտացիայի, մելանինային գերգունակավորման, ֆոլիկուլային հանգուցիկային կերատոզներից (մազային որքին), օնիխոդիստրոֆիաների, մաշկի քսերոզի, էկզեմայի, սկլերոդերմիայի և այլ մաշկախտների սահմանափակ օջախներով և նվազման փուլում գտնվող ձևերը։ «դ» կետին են վերաբերում նաև` նեյրոֆիբրոմատոզ բծային ձևը` բարդությունների բացակայության դեպքում, (բարդություններ են համարվում տեսողական նյարդի գլիօման և Լիշի հանգույցիկները)։

Վիտիլիգոն՝ մաշկի ոչ բորբոքային (ոչ մնացորդային) դեպիգմենտացիան փակ տեղամասերում գումարային 7% և ավելի օջախները, բաց տեղամասերում (դեմք, պարանոց, դաստակներ և նախաբազուկներ) գումարային 1% և ավելի (փորձաքննվում են «բ» կետով): Բաց տեղամասերում խիստ արտահայտված կոսմետիկ դեֆեկտի դեպքում փորձաքննել առանց մակերեսը հաշվի առնելու:

Մազաթափություն՝

Ունիվերսալ – համարվում է մարմնի 3 և ավել անատոմիական գոտիներում մազածածկ տեղամասերի մազերի բացակայությունը գումարային 5%-ից ավել (փորձաքննվում են 89-րդ հոդվածի «բ» կետով):

Համապարփակ – համարվում է գլխի մազածածկ հատվածի մազերի բացակայությունը գումարային 2%-ից ավել (փորձաքննվում են «բ» կետով):

Սահմանափակ – համարվում է գլխի և մարմնի տարբեր անատոմիական գոտիներում մազերի բացակայությունը գումարային 2-5% կամ գլխի մազածածկ մասում մազերի բացակայությունը գումարային 1-2% (փորձաքննվում են «գ» կետով):

Օջախային - հարմարվում է գլխի մազածածկ մասում մազերի բացակայությունը գումարային մինչև 1% (փորձաքննվում են «դ» կետով):

Սեբորեային մաշկաբորբը փորձաքննելիս պետք է հաշվի առնել ախտահարման չափերը և տեղակայումը, բաց տեղամասերի` 1% և ավելի, իսկ փակ տեղամասերի` 4% և ավելի ախտահարում (փորձաքննվում են 89-րդ հոդվածի «գ» կետով):

Կորյակային հիվանդությունը փորձաքննվում է ծանր, միջին և թեթև աստիճանների սկզբունքով՝

1) թեթև աստիճան կամ կոմեդոնային` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ ոչ բորբոքային (բաց և փակ կոմեդոններ) և եզակի բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ) ձևաբանական տարրերի առկայությամբ (փորձաքննվում են «դ» կետով).

2) միջին աստիճան կամ հանգուցիկաթարախաբշտիկային` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ) ձևաբանական տարրերի առկայությամբ (փորձաքննվում են «գ» կետով).

3) ծանր աստիճան` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ թարախակալվող ֆլեգմոնային և գնդաձև (կոնգլոբատ) հանգույցների առկայությամբ (փորձաքննվում են «բ» կետով):

Սկլերոդերմիա՝

1) լայնածավալ վահանիկային կամ գծային՝ մարմնի մակերեսի 2% և ավել գումարային ախտահարում (փորձաքննվում են «բ» կետով).

2) սահմանափակ վահանիկային՝ մարմնի մակերեսի 1-2% գումարային ախտահարում (փորձաքննվում են «գ» կետով).

3) կաթիլային, հանգուցիկային, գծային՝ մարմնի մակերեսի մինչև 1% գումարային ախտահարում (փորձաքննվում են «դ» կետով):

Եղունգների ոչ սնկային ախտահարումներ՝

1) երկու և ավելի եղունգների օնիխոգրֆոզը և բնածին անոմալիաներ (փորձաքննվում են «բ» կետով).

2) եղունգների դիստրոֆիկ հիվանդություններ` դաստակների և /կամ/ ոտնաթաթերի 5 և ավելի եղունգների ախտահարումները (փորձաքննվում են «գ» կետով).

3) եղունգների դիստրոֆիկ հիվանդություններ` դաստակների և /կամ/ ոտնաթաթերի մինչև 5 եղունգների ախտահարումները (փորձաքննվում են «դ» կետով):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։