Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 31.

Երիկամների հիվանդություններ ունեցող անձանց փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:

«Ա» կետին են վերաբերում քրոնիկական երիկամային հիվանդության 3-րդ, 4-րդ, 5-րդ փուլերը՝ երբ կծիկային ֆիլտրացիան 60 մլ/րոպե/1,73 քառ.մ-ից ցածր է:

«Բ» կետով են փորձաքննվում՝

1) երկրորդ փուլի քրոնիկական երիկամային հիվանդությունը՝ երբ կծիկային ֆիլտրացիան 60-89 մլ/ րոպե/1,73 քառ.մ է.

2) սուր երիկամային անբավարարությամբ կամ առանց դրա ընթացող սուր նեֆրիտի ծանր ձևեր տարած ժամկետային զինծառայողները` անկախ միզային համախտանիշի պահպանման աստիճանից.

3) սուր գլոմերուլոնեֆրիտ տարած անձինք՝ երիկամային անբավարարության դեպքում, երբ երիկամային ֆունկցիայի անկումը (կծիկային ֆիլտրացիայի իջեցում կամ մեզի կայուն փոփոխություններ (կայուն պրոտեինուրա, էրիթուրիա)) պահպանվում է.

4) սուր երիկամային անբավարարություն տարած առաջին և երկրորդ սյունակներով փորձաքննվողները, որոնց բուժման համար կիրառվել է հեմոդիալիզի սեանս (սեանսներ).

5) երիկամների սուր հիվանդություններով հիվանդացած շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողները, եթե նրանց մոտ միզային փոփոխությունները պահպանվում են երեք և ավելի ամիս:

«Գ» կետով փորձաքննվում են՝

1) սուր պիելոնեֆրիտով հիվանդանալուց վերջին 3 և ավելի ամիսներ հետո, երբ պահպանվում են պիելոնեֆրիտին բնորոշ կլինիկալաբորատոր և գործիքային փոփոխությունները.

2) պիելոնեֆրիտի հաճախակի (տարին 3 և ավելի անգամ) սրացումներով՝ հաստատված բուժման էպիկրիզներով: Սրացումները պետք է ուղեկցվեն ջերմության բարձրացմամբ, բնորոշ միզային համախտանիշով:

«Դ» կետին են վերաբերում՝

1) սուր նեֆրիտ՝ միջին և թեթև ծանրության ձևեր տարածները` ապաքինվելուց 3 տարի անց, երբ երիկամային գործառույթի անկում (կծիկային ֆիլտրացիայի իջեցում կամ մեզի կայուն փոփոխություններ (կայուն պրոտեինուրա, էրիթուրիա)) չկա.

2) սուր երիկամային հիվանդություն տարած անձինք, որոնց մոտ վերջին 3 ամսվա ընթացքում բացակայում է միզային համախտանիշը՝ հաստատված կլինիկոլաբորատոր քննություններով:

Առաջին փուլի քրոնիկական երիկամային հիվանդությունը՝ երբ կծիկային ֆիլտրացիան նորմայի սահմաններում է կամ բարձրացած է՝ 90 մլ/րոպե/1,73 քառ.մ և ավել, կա կայուն միզային համախտանիշ՝ բոլոր սյունակներով փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով, երկրորդ սյունակով՝ «բ» կետով:

Իզոլացված պրոտեինուրիայի վերաբերյալ անամնեստիկ տվյալների առկայության դեպքում, եթե չկա զարկերակային ճնշման բարձրացում, այտուց, միզարձակման խանգարում, երկամի կծիկային ֆիլտրացիան նորմալ է, սոնոգրաֆիկ երիկամային փոփոխություններ չկան՝ իսկ պիելոնեֆրիտի դեպքում՝ նաև ջերմության բարձրացում, ապա միզային համախտանիշը ժխտելու նպատակով, կատարվում է թեստային ժապավեններով փորձ երեք տարբեր օրերի, փորձերի բացասական արդյունքի դեպքում բոլոր սյունակների զինծառայողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Պայմանագրային զինվորական ծառայության բոլոր կազմերի զինծառայողների համար սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում եզրակացություն է կայացվում ՝ ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Առանց կլինիկական դրսևորումների մեզում կայուն ախտաբանական շեղումների առկայության դեպքում պետք է ժխտել երիկամների թաքնված հիվանդությունները՝ գլոմերուլյար, վարակային և այլ հիվանդություններ:

Երիկամաքարային հիվանդության, երիկամների և միզուղիների տուբերկուլոզի, այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև վնասվածքների ու վիրահատության հետևանքով առաջացած երիկամների ախտահարումների համախտանիշների դեպքում փորձաքննությունն իրականացվում է սույն Կարգի համապատասխան հոդվածներով:

Կայուն պրոտեինուրիա է համարվում փոփոխությունների (պրոտեինի 150 մգ/24ժամ և ավել) ցուցանիշի պահպանումը 6 ամիս և ավել ժամանակահատվածում:

Երիկամի կծիկային ֆիլտրացիան որոշվում է հաշվարկային կծիկային ֆիլտրացիայի բանաձևով /GFR/CKD-EPI/:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։