Հոդված 6
Հոդված 6.
Ներառում է տարբեր էկզոգեն ծագման (բացառությամբ` հոգեակտիվ նյութերի գործածման) և ԿՆՀ ախտահարումով ուղեկցվող ինֆեկցիաների /վիրուսային, բակտերիալ, ՄԻԱՎ և այլն/, տարաբնույթ տոքսիկ նյութերով թունավորումների /ինտոքսիկացիաների/, սոմատիկ հիվանդությունների հետևանքով առաջացած խանգարումները, ինչպես նաև ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով պայմանավորված վարքային համախտանիշների գերակշիռ մեծամասնությունը: Ախտորոշման չափանիշներն են փաստարկված և օբյեկտիվ տվյալները՝ ինտոքսիկացիաների, ինֆեկցիաների, սոմատիկ հիվանդությունների և խանգարումների վերաբերյալ՝ հասըտատվող հարկլինիկական հետազոտությունների արդյունքներով, հոգեախտաբանական նշանների առկայությունը:
«Ա» կետին են վերաբերում արտահայտված երկարատև փսիխոտիկ խանգարումներով և անձի փոփոխություններով ընթացող վիճակները, չափավոր արտահայտված կամ կրկնվող փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություններ կամ երկարատև ասթենիկ վիճակ:
«Բ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները՝ բուժում կամ դիտարկում պահանջող:
«Գ» կետին են վերաբերում թեթև արտահայտված կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով: