Անցնել բովանդակությանը

Հոդված 87

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 87.

Գունազգացողության թուլացման աստիճաններն ու տեսակներն ախտորոշելիս պետք է առաջնորդվել Ռաբկինի բազմագույն (պոլիխրոմատիկ) աղյուսակին կից մեթոդական ցուցումների ութերորդ և ավելի ուշ հրատարակություններով: Դիխրոմազիայի և «A» ու «B» տիպի անոմալ տրիխրոմազիայի առկայության դեպքում, բոլոր տիպի ավտոմեքենաների, տանկերի ու այլ ռազմական մեքենաների վարորդները, ղեկորդները, ազդանշորդ-հսկիչները, հեռաչափորդները ճանաչվում են ոչ պիտանի` ըստ մասնագիտության զինվորական ծառայության համար:

«C» տիպի անոմալ տրիխրոմազիային է վերաբերում այն վիճակը, երբ փորձաքննվողները Ռաբկինի աղյուսակում տարբերում են 12 աղյուսակ` XVIII աղյուսակի պարտադիր տարբերակմամբ:

«C» տիպի անոմալ տրիխրոմազիան չի հակացուցված զինվորական ծառայության, բոլոր տիպի ռազմական մասնագիտությունների գծով, ներառյալ` որպես փոխադրամիջոցների վարորդների (բացի` երկաթուղին) ծառայելու, ինչպես նաև ՌՈՒՀ-եր ընդունվելու (բացի` քիմիական պաշտպանության մասնագետներ, օդաչուներ, շտուրմաններ և երկաթուղային տրանսպորտի վարորդներ պատրաստող ՌՈՒՀ-երը) համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։