Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Ներառում է դժվար բուժելի քրոնիկական վարակային հիվանդությունները: Փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ ախտահարված օրգան-համակարգերի գործառութային վիճակի և զարգացած բարդությունների, ինչպես նաև շրջապատի համար համաճարակաբանական տեսանկյունից վտանգ ներկայացնլու աստիճանի:

Քրոնիկական հեպատիտ B, C, D-ով բոլոր սյունակներով փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «ա» կետով՝ հիվանդության հետևյալ փուլերի դեպքում.

1) լյարդի ցիռոզ, 3-4-րդ աստիճանի ֆիբրոզ և քրոնիկական հեպատիտ բարձր ակտիվության աստիճանով՝ լյարդային անբավարարությամբ, ըստ լյարդի բիոպսիայի և/կամ ֆիբրոսկանի.

2) ծանր արտալյարդային դրսևորումների դեպքում (հեմոռագիկ վասկուլիտ, գլոմերուլոնեֆրիտ, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ և այլն):

«Բ» կետին են վերաբերում դժվար բուժելի քրոնիկ վարակային հիվանդությունները` օրգանների ու համակարգերի գործառույթի չափավոր խանգարումով:

Քրոնիկական հեպատիտ C-ով զորակոչիկի փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «գ» կետով՝ տրվում է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով՝ հակավիրուսային բուժման նպատակով, հիվանդության հետևյալ փուլերի դեպքում՝

1) մինչև 2-րդ աստիճան՝ ներառյալ լյարդի ֆիբրոզով և կամ չափավոր աստիճանի ակտիվության (ըստ լյարդի բիոպսիայի և կամ ֆիբրոսկանի).

2) 3-10 անգամ տրանսամինազաների ակտիվության բարձրացման:

Քրոնիկական հեպատիտ B, C, D-ով զինծառայողները փորձաքննվում են 19 հոդվածի «բ» կետով:

Քրոնիկական բրուցելոզի առաջին անգամ ախտորոշելիս կամ սրացման (ռեցիդիվի) դեպքում, երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200–ից բարձր է, IgM >1,0, փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «գ» կետով՝ զրակոչիկներին տրամադրվում է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով, իսկ զինծառայողներին բուժումից հետո տրամադրվում է արձակուրդ մեկ ամիս տևողությամբ:

Քրոնիկական բրուցելոզի կոմպենսացված փուլի դեպքում (ըստ կլինիկոլաբորատոր ցուցնիշների՝ Ռայտի և ԻՖԱ ախտորոշիչ տիտրերի՝ կախված տեստ համակարգից), երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200 է և պակաս, IgM<1,0, IgG >1,0, չկան օբյեկտիվ նշաններ և չկան կլինիկոլաբորատոր այլ բնորոշ շեղումներ, փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «դ» կետով:

Քրոնիկական բրուցելոզի բուժումից հետո (ըստ կլինիկոլաբորատոր ցուցնիշների՝ Ռայտի և ԻՖԱ ախտորոշիչ տիտրերի՝ կախված տեստ համակարգից), երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200 է և պակաս, IgM<1,0, IgG <1,0, չկան օբյեկտիվ նշաններ, համարվում է վիճակ տարած բրուցելյոզից հետո, ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար:

Քրոնիկական աղիքային վարակների (շիգելոզ և սալմոնելոզի), որովայնային տիֆիպարատիֆերի) հարուցիչների մանրէակրություն դեպքերում զինծառայողները ենթակա են ստացիոնար բուժման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։