Հոդված 44
Հոդված 44.
Վերին կամ ստորին վերջույթի (որևէ մակարդակով) բացակայության դեպքում` բոլոր սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ հինգերորդ սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ նկատի ունենալով առողջ վերջույթի գործառույթի պահպանման պայմանը:
Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ որևէ մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ եզրակացություն է կայացվում` ըստ հիմնական հիվանդությունը նախատեսող հոդվածների:
Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա: