Հոդված 45
Հոդված 45
. Ոչ թունավոր խպիպով երրորդ և ավելի աստիճանի դեպքում զորակոչիկին առաջարկվում է վիրահատական բուժում: Բուժման անբավարար արդյունքների, վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետի:
Վիրահատությունից հետո ստացված արդյունքներին ու վիրահատության բնույթին համապատասխան, 33-րդ հոդվածի «դ» կետի համաձայն զինծառայողներնին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում՝ մինչև 6 ամիս, որից հետո փորձաքննությունը իրականացվում է 20-րդ հոդվածով:
Առաջին և երկրորդ աստիճանի խպիպի` ներզատիչ համակարգի խանգարումների բացակայության դեպքում, առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ սյունակներով փորձաքննվողների համար խոչընդոտ չէ զինվորական ծառայության։
Ներզատիչ համակարգի խանգարումների դեպքում կիրառվում Է 20-րդ հոդվածը: