Հոդված 47
Հոդված 47.
Ներառում է մաշկի, ոսկրերի, ներքին օրգանների բարորակ նորագոյացությունները:
Վիրահատական բուժման ենթակա բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատություն:
«Բ» կետը կիրառվում է վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով են փորձաքննվում բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ և միջին չափերի հասնող էկզոստոզը, որի բարձրությունը ավելի է ոսկրի տրամագծից, ինչպես նաև ոսկրային կիստաներն ու դրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը, եթե մեծ է ախտաբանական կոտրվածքի վտանգը, եթե առկա է էկզոստոզի աճի հակում կամ մոտակա հոդի ֆունկցիայի չափավոր խանգարում: Այս կետով է փորձաքննվում նաև լեղապարկի պոլիպը` 1,5 սմ և ավելի կամ պոլիպները, որոնցից գոնե մեկը 1.0 սմ է և ավելի: 3-ից ավել մինչև 1սմ․ պոլիպների առկայության դեպքում տրվում է տարկետում դիտարկման նպատակով, որից հետո անփոփոխ մնալու կամ դրական դինամիկայի դեպքում ճանաչել պիտանի։ Սահմանային չափերի դեպքում վերջնական ախտորոշման համար հիմք է հանդիսանում ՄՌՇ հետազոտությունը։
Այս կետով է փորձաքննվում նաև ներքին օրգանների պոլիպոզը, լյարդի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի ոչ պարազիտար կիստաները, հեմանգիոմաները` 3,0 սմ և ավելի չափսի, կամ փայծաղի երկու և ավելի ոչ պարազիտար կիստաները 2,0 սմ և ավելի չափսերի, կամ լյարդի բազմաթիվ հեմանգիոմաները, որոնց գումարային չափսը 5,0 սմ և ավելի է որոնցից մեկի չափսը առնվազն 2,0 սմ է։ Վիճելի կամ սահմանային դեպքերում հեմանգիոմաները հաստատվում է համակարգչային կոնտրաստային շերտագրումով, կիստաները՝ համակարգչային շերտագրումով: Չորրորդ և հինգերորդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «գ» կետով:
Այս կետով են փորձաքննվում նաև երիկամների Բոսնիակ II–F և Բոսնիակ III ստադիայի կիստաները, ողերի հեմանգիոմաները՝ 3,0 մմ և ավելի չափսի՝ պարանոցային հատվածում, 4,0 մմ. և ավելի չափսի՝ կրծքային հատվածում, 5,0 մմ և ավելի չափսի՝ գոտկային հատվածում, ինչպես նաև ողնաշարի ցանկացած հատվածում ողի կորտիկալի ներգարավմամբ հեմանգիոմաները, անկախ չափսից՝ ագրեսիվ հեմանգիոմաները։ Ագրեսիվությունը գնահատվում է հետևյալ երեք հատկանիշների միաժամանակյա առկայությամբ՝ առաջացնում են նյարդարմատի կոմպրեսիա, տարածվում են դեպի ողի աղեղի հիմք, ունի ոչ հարթ եզրեր և անկանոն խտրոցավոր կառուցվածք, կրծքային 3-ից 9-րդ ողերում տեղակայում։
«Գ» կետը կիրառվում է վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի` ոսկրային ուռուցքները), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների գործառույթներին չխանգարող եզակի, փոքր և միջին չափերի էկզոստոզը, որոնց չափսերը փոքր են ոսկրի տրամագծից:
Այս կետով են փորձաքննվում նաև ըստ տեղակայման «բ» կետում նշված չափսերից փոքր հեմանգիոմաները կամ կիստաները:
Մինչև 3,0 սմ չափերի բարորակ գոյացությունների դեպքում առաջարկել վիրահատական բուժում, հրաժարվելու դեպքում ճանաչել պիտանի։
Այս կետով են փորձաքննվում նաև մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացումից հետո վիճակները, ռեցիդիվի բացակայության դեպքում (ռեցիդիվը գնահատել վիրահատական բուժումից 1տ․ անց): Ռեցիդիվի դեպքում կիրառել «բ» կետը:
Զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չեն զինվորական ծառայության համար: Ոսկրային տեղակայման ուռուցքանման գոյացությունները փորձաքննվում են` ըստ անատոմիական և գործառութային փոփոխությունների: