Անցնել բովանդակությանը

Հոդված 79

գործել է մինչև 2023-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 79.

Աչքի ակոմոդացիայի սպազմի կամ կաթվածի դեպքում ըստ անհրաժեշտության հետազոտություններին ընդգրկվում է նաև նյարդաբան և այլ բժիշկ-մասնագետներ: Փորձաքննական եզրակացություն է կայացվում` ըստ հիմնական հիվանդության:

Աչքի ակոմոդացիայի վիճակի գնահատման համար դիմում են բացարձակ և հարաբերական ակոմոդացիայի հետազոտման մեթոդներին:

«Ա» կետին է վերաբերում ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի սպազմը, եթե հետազոտման ընթացքում ստատիկ ռեֆրակցիան ցիկլոպլեգիկ լուծույթով (1 կաթիլից` օրը 2 անգամ) կաթեցման ավարտից 14-21 օր հետո հետցիկլոպլեգիկ ռեֆրակցիան նորից բարձրանում է` հասնելով մինչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի մակարդակին կամ դրանից պակաս` 1,0 D-ից ոչ ավելի: Ընդ որում, տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի ստատիկ ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի 85-րդ հոդվածի «բ» կետում նշված տեսողության սրությանը: Եթե հետազոտման ընթացքում ստատիկ ռեֆրակցիան ցիկլոպլեգիկ լուծույթով (1 կաթիլից` օրը 2 անգամ) 5-7-օրյա ցիկլոպլեգիայի բարձրության ֆոնի վրա պակասում է սկզբնական տվյալներից 5,0 D, տրվում է տարկետում բուժման համար` մինչև մեկ տարի:

Ախտորոշված և նախկինում բուժված, կայուն կաթվածի բուժման անարդյունավետությունից հետո, ինչպես նաև ակոմոդացիան և կիսակաթվածը (պարեզ), եթե պրոքսիմետրիկ մեթոդով հետազոտման ընթացքում պիլոկարպինի հիդրոքլորիդի 1%-անոց լուծույթի 3-օրյա կաթեցումից հետո (1 կաթիլից` օրը 2 անգամ) տեսողության մոտակա պարզ կետը շարունակում է մնալ աչքից 60սմ ավելի հեռու՝ փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ընդ որում, տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կոռեկցիայով (որը չպետք է գերազանցի հայտնաբերված ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի 85-րդ հոդվածի «բ» կետում նշված տեսողության սրությանը կամ բինօկուլյար տեսողության սրությունը մոտիկի համար առանց կորեկցիայի չգերազանցի 0,4-ը:

«Բ» կետին են վերաբերում նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմը. կաթվածը և կիսակաթվածը, ինչպես նաև` կայուն սպազմի այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի «ա» կետին:

Ակոմոդոպաթիայով անձանց փորձաքննությունը կատարվում է վերջին 6 ամսվա ընթացքում ստացած ստացիոնար բուժումից հետո: Ստացիոնար բուժումից հրաժարվելու դեպքում եզրակացություն է կայացվում սույն հոդվածի «բ» կետով:

Ակոմոդացիայի սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, անկախ արտահայտվածության աստիճանից՝ ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։