Հոդված 8
Հոդված 8.
Ներառում է արտահայտված, կոմպենսացիայի չենթարկվող հասուն անձի և մեծահասակի վարքային խանգարումները, դեկոմպենսացիաներով կամ կոմպենսացված անձի խանգարումները։ Այս հոդվածով են փորձաքննվում նաև սեռական նույնացման, նախընտրության, զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումների գերակշիռ մեծամասնությունը։
Սեռական կողմնորոշման այլ ձևերը, որոնք չեն հանդիսանում հոգեբանական և վարքային խանգարումներ կամ չեն զուգակցվում դրանցով, խոչընդոտ չեն զինվորական ծառայության համար։