Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Ներառում է գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մոտակա (ուղեղանյութի վնասում, ներուղեղային սուբդուրալ, էպիդուրալ հեմատոմա և այլն) և հեռավոր (արախնոիդիտներ, հիպերտենզիոնհիդրոցեֆալիկ համախտանիշ և զարգացող էնցեֆալոմիելոպաթիա, էնցեֆալոմալյացիա) հետևանքները, ինչպես նաև պայթյունային ալիքի և արտաքին այլ ազդակների ներգործությունից առաջացած վնասվածքների հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում գլխուղեղի կամ ողնուղեղի գործառույթների ծանր խանգարումներ առաջացնող վնասվածքների հետևանքները (ուղեղի վնասվածք, որը հանգեցրել է ծանր կաթվածի կամ պարեզի, սուբդուրալ հեմատոմա և այլն), ինչպես նաև այն վիճակները, որոնց դեպքում ուղեղանյութի ախտահարման արդյունքում առաջանում են կեղևի գործառույթների (ուղեղի բարձրագույն գործառույթներ) խանգարումներ (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա և այլն), վնասվածքի հետևանքով ուղեղի թաղանթի բորբոքումը (վնասվածքային արախնոիդիտ)՝ հիդրոցեֆալային զարգացումով, ինչպես նաև վնասվածքից հետո տարբեր ժամկետներում էպիլեպսիա հիշեցնող հաճախակի նոպաների դեպքերը։

Հետևանք են համարվում մնացորդային այն երևույթները կամ վիճակները, որոնք պահպանվում են վնասվածքը ստանալու պահից մեկ և ավելի տարիների ընթացքում:

«Բ» կետին են վերաբերում ԿՆՀ-ի վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումներն ու օջախային նշանները չեն հասնում «ա» կետով նախատեսված դեպքերի արտահայտվածության աստիճանին (պարեզ, որն էականորեն չի սահմանափակում վերջույթների ֆունկցիան, չափավոր արտահայտված ուղեղիկային խանգարումներ՝ քայլքի անկայունությամբ, վնասվածքային արախնոիդիտ՝ ներգանգային ճնշման չափավոր կամ աննշան բարձրացումով, էպիլեպսիա հիշեցնող հազվադեպ նոպաներով և այլն), սուր սուբարախնոիդալ արյունազեղումները՝ անկախ գործառույթի խանգարման աստիճանը: Իսկ գանգուղեղային վնասվածքների հետևանքով առաջացած եզակի կետային արյունազեղումները՝ բուժումից հետո առանց գործառույթի խանգարման և առանց նյարդաբանական դեֆիցիտի երևույթների, փորձաքննվում են «գ» կետով:

«Գ» կետին են վերաբերում գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այն հետևանքները, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները (քիթ-շրթունքային ծալքերում աննշան անհամաչափություն, անիզոռեֆլեքսիա, զգացողության թեթև խանգարումներ և այլն) և ուղեկցվում են թեթև վեգետատիվ-անոթային անկայունությամբ ու տարաբնույթ նյարդային երևույթներով: Այս կետին են վերաբերում նաև գանգի հին կոտրվածքները՝ առանց օրգանական ախտահարումների և գործառույթների խանգարումների, վնասվածքների այնպիսի հեռավոր հետևանքները, որոնց ժամանակ նկատվում են միայն առանձին ցրված օրգանական նշաններ՝ առանց ԿՆՀ-ի գործառույթների խանգարման և ասթենիզացիայի աննշան երևույթներով:

Վնասվածքային արախնոիդիտ տարած (առանց ներգանգային ճնշման բարձրացման նշանների) անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար կամ պիտանի ՌՈՒՀ-ում ուսանելու համար:

«Դ» կետին են վերաբերում սուր վնասվածքից հետո առաջացած վիճակները, որոնք ուղեկցվում են շուտ հոգնածությամբ, վեգետատիվ-անոթային անկայունությամբ, բարձր գրգռվողականությամբ, կլինիկական արտահայտված դրսևորումներով սալջարդը և այլն:

Արտաքին գործոնների (պայթյունային ալիք, ճառագայթում և այլն) ազդեցության հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքերը փորձաքննվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների խանգարման աստիճանի: Գանգոսկրի կամ ողնաշարի վնասվածքների և արատների դեպքում կիրառվում են համապատասխան հոդվածների կետերը:

Վնասվածքի, ինչպես նաև դրա հետևանքների բուժումը իրականացնում են բուժհիմնարկները, իսկ վնասվածքի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության կամ զինվորական ծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար անհրաժեշտ են բնութագրեր` աշխատանքի, ուսման, զինծառայության վայրերից:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։