Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 27.

Ներառում է զարկերակային հիպերտենզիան, որի փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ախտաբանական ծագումը, կլինիկական ընթացքը և դրսևորումները, թիրախ օրգանների ախտահարվածության աստիճանը, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը, հիվանդության դրսևորման վաղեմությունը և այլն: Զորակոչիկները պարտադիր հետազոտվում են ստացիոնար պայմաններում, որի ընթացքում կատարվում է 24-ժամյա ԶՃ դինամիկ հսկողություն և կցվում են ամբողջական (24-ժամյա) ԶՃ և ՍԿՀ տվյալները։ Սիրտանոթային համակարգի սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումը փորձաքննվում է 28-րդ հոդվածով: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան հոդվածներով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն հոդվածով:

«Ա» կետին է վերաբերում III աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը ≥180 մմ/սս է, դիաստոլիկը՝ ≥110 մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․2 սմ–ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը․ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, կամ ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։

«Բ» կետին է վերաբերում II աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 160-179 մմ/սս է, դիաստոլիկը՝ 100-109մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․2 սմ–ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը․ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի, կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։ V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:

«Գ» կետին է վերաբերում I աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 140-159 մմ/սս է, դիաստոլիկը՝ 90-99 մմ/սս և առկա է նշվածներից որևէ երկուսը․ ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․1 սմ–ից ավելի, կամ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ ձախ նախասրտի դիլատացիա 4․0 սմ–ից ավելի, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի, ակնահատակի բնորոշ փոփոխություններ կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։

«Դ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումը (դիաստոլիկը` մինչև 90մմ սս, սիստոլիկը` կայուն մինչև 140մմ սս կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 160մմ սս):

Եթե բարձր զարկերակային ճնշման պայմաններում առկա չեն կառուցվածքային կամ լաբորատոր փոփոխություններ` փորձաքննությունն իրականացվում է 28-րդ հոդվածի համապատասխան կետերով:

(27-րդ հոդվածը խմբ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։