Հոդված 56
Հոդված 56.
Հոդվածը ներառում է շագանակագեղձի բարորակ գերաճը, բորբոքային և այլ հիվանդությունները, ամորձու ջրգողությունը, ամորձու և մակամորձու բորբոքումները, պարաֆիմոզը, ֆիմոզը, տղամարդկանց սեռական օրգանների այլ հիվանդությունները:
Սեռական օրգանների հիվանդությունների ժամանակ, առաջարկվում է վիրահատական բուժում:
Բուժումից հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի:
«Ա» կետը ներառում է՝
1) առնանդամի բացակայությունը.
2) շագանակագեղձի դեկոմպենսացված բարորակ գերաճը (պարադոքսալ անմիզապահություն, ուրետերոհիդրոնեֆրոզ, երիկամի ֆունկցիայի զգալի խանգարում, մնացորդային մեզ 300մլ և ավել), միզարձակման զգալի խանգարումներով, բուժման անբավարար արդյունքի կամ դրանից հրաժարվելու դեպքում.
3) միզապարկի էքստրոֆիա.
4) բաց ուրախուս.
5) էպիսպադիա.
6) փոշտային, շեքային հիպոսպադիա.
7) միզուկի նեղացումներ` շարունակական բուժավորման անհրաժեշտությամբ՝ հաստատված ուրոֆլոումետրիայով կամ ուրեթերոգրաֆիայով և ուրեթրոսկոպիայով.
8) միակ ամորձի՝ (կիրառվում է 58 հոդվածի «ա» կետը, չորրորդ և հինգերորդ սյունակների համար կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը): Մեկ ամորձու նորմալ չափսերի և մյուս ամորձու ատրոֆիայի (երկարությունը փոքր 2,5 սմ-ից) ժամանակ կիրառվում է 58 հոդվածի «ա» կետը:
«Բ» կետը ներառում է՝
1) երկու ամորձու տեղակայում աճուկային խողովակներում, դրանց տեղակայումը արտաքին աճուկային օղից վեր (կիրառվում է 58 հոդվածի «բ» կետը).
2) ցողունայի հիպոսպադիա:
«Գ» կետը ներառում է՝
1) շագանակագեղձի 1-ին աստիճանի բարորակ գերաճը.
2) ամորձու թաղանթների ջրգողությունը (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «բ» կետով) և սերմնալարի, մակամորձու կիստան կամ կիստաները՝ 100մլ-ից պակաս ծավալով հեղուկի առկայությամբ.
3) սերմնալարի վարիկոզ լայնացման մինչև երկու անգամ կրկնվելը՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «բ» կետով).
4) ֆիմոզը և դրան կլինիկորեն համարժեք առնանդամի այլ հիվանդությունները, շագանակագեղձի կիստաները.
5) մի ամորձու տեղակայումը աճուկային խողովակից ցած, մյուսի նորմալ տեղակայման դեպքում (կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը):
«Դ» կետը ներառում է՝
1) շագանակագեղձի 2-րդ աստիճանի բարորակ գերաճը, միզարձակման չափավոր խանգարումներով (մինչև 150 մլ մնացորդային մեզի առկայություն), հիվանդության բարդություններով` սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ.
2) ամորձու սերմնալարի երրորդ աստիճանի վարիկոզ լայնացումը (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «գ» կետով).
3) միզապարկի քարը:
Շագանակագեղձի բարորակ գերաճի աստիճանը որոշվում է.
1-ին աստիճան՝ միզարձակման աննշան խանգարումներ (IPSS մինչև 7 բալ), մնացորդային մեզ 50մլ.
2-րդ աստիճան՝ 50-ից 150 մլ մնացորդային մեզի առկայություն, կրկնվող սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ (IPSS մինչև 8-19 բալ).
3-րդ աստիճան՝ միզարձակման զգալի խանգարումներ, միզապարկի ֆունկցիայի ամբողջական անբավարարություն (IPSS մինչև 20-35 բալ):
Ամորձիների պաթոլոգիայի ժամանակ սպերմատոգեն գործառույթի որոշում չի կատարվում, որոշվում է միայն էնդոկրին գործառույթը և փորձաքննությունը գնահատվում է էնդոկրին գործառույթի շեղումներով:
Մեկ կամ երկու ամորձիների հիպոտրոֆիայի (ամորձու չափերը 3,2 սմ-ից փոքր) դեպքում փորձաքննությունը իրականացվում է 20-րդ հոդվածով:
Վարիկոցելլե, հիդրոցելլե և մակամորձու կիստաներ՝ անկախ չափերից և ֆունկցիայի խանգարման աստիճաններից՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվելուց հետո նրանց բուժումն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում՝ ըստ բժշկական ցուցման։
Միզուկի նեղացումներ, տրավմատիկ վնասվածքներ, միզապարկի վզիկի սկլերոզ, ինֆրավեզիկալ օբստրուկցիա, հիպերակտիվ միզապարկ՝ ախտորոշված ուռեթրոսկոպիայով, ուռեթրոգռաֆիայով կամ ուռոֆլորեմետրիայով։
Միզարձակության խանգարումների հաստատված ուռոֆլոումետրիայով՝
1) Qmax 15-18մլ\վ՝ չափավոր խանգարում,
2) Qmax <15 կամ > 40 մլ\վ՝ արտահայտված խանգարում:
(56-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)
ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ