Անցնել բովանդակությանը

Հոդված 39

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 39.

«Բ» կետին են վերաբերում նաև ազդրոսկրերի միջային կոճերի միջև 20սմ և ավելի հեռավորության 0-աձև կամ սրունքների միջային պճեղների միջև 15սմ և ավելի հեռավորության X-աձև կորացումները, վերջույթների զգալի արտահայտված վալգուսային կամ վարուսային ձևախեղումները` նույնիսկ առանց գործառույթի խանգարման:

«Գ» կետին են վերաբերում ոտքերի ազդրոսկրերի միջային կոճերի միջև 12-20սմ հեռավորության 0-աձև կամ սրունքների միջային պճեղների միջև 12-15սմ հեռավորության X-աձև կորացումները:

Ստորին վերջույթների մինչև 1.5սմ կարճությունը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Ստորին վերջույթների մինչև 1.0սմ կարճությունը չի սահմանափակում զինվորական ծառայությանը:

(39-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։