Անցնել բովանդակությանը

Հոդված 62. և 63. Ներառում է մասնագիտացված բուժհիմնարկներում կամ բաժանմունքներում հաստատված խուլհամրությունը:

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 62 և 63. Ներառում է մասնագիտացված բուժհիմնարկներում կամ բաժանմունքներում հաստատված խուլհամրությունը:

Բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունը, լսողության իջեցման աստիճանը որոշվում է հատուկ հետազոտություններով. խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ՝ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:

Լսողության իջեցման կապակցությամբ փորձաքննվողների ակտերին և էպիկրիզներին կցվում է աուդիոգրամմայի պատճենը:

Լսողությունը լավացնող վերականգնողական վիրահատություններից հետո հինգերորդ սյունակով փորձաքննվողներն առանձին դեպքերում տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)՝ ըստ 69-րդ հոդվածի: Արձակուրդից հետո զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է համաձայն սույն հոդվածի «բ» կամ «գ» կետի՝ կախված բուժման արդյունքներից: Միակողմանի մինչև 80db ներառյալ լսողության կորուստ ունեցողները փորձաքննվում են 63-րդ հոդվածի «գ» կետով, իսկ 81db և բարձր լսողության կորուստ ունեցողները փորձաքննվում են 62-րդ հոդվածի «բ» կետով: Միակողմանի 1-ին աստիճանի ծանրալսությամբ պիտանի են զինվորական ծառայությանը բոլոր սյունակներով, բացառությամբ ՌՈւՀ ընդունվողների: Լսողության փորձաքննության համար հիմք է օբյեկտիվ աուդիոմետրիան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։