Անցնել բովանդակությանը

Հոդված 42

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 42.

«Ա» կետին են վերաբերում նաև վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի որևէ հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը, մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը: Այս դեպքում, V սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը:

Ոտնաթաթի մատների բացակայության, անշարժության, ծռվածության կամ սերտաճման դեպքում փորձաքննությունը իրականացվում է ըստ քայլքի և կոշիկ կրելու խանգարման արտահայտվածության:

Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:

Ոսկրային սինդակտիլիաների դեպքում կիրառվում է «ա» կետը: Ֆիքսված Hallսx-valgսs ունեցող զորակոչիկներին անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում և տրվում է տարկետում: Երրորդ աստիճանի hallux-valgus-ի, ինչպես նաև առաջարկված վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 40 աստիճանից ավելի է, կիրառվում է «բ» կետը: «գ» կետով է փորձաքննվում երկրորդ աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 30-39 է: Առաջին աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին գարշապարային ոսկրի նկատմամբ 20-29 է, փորձաքննվում է «դ» կետով: Ոտքի մատների մաշկային սինդակտիլիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։