Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Ներառում է բրոնխիալ ասթմայի բոլոր ձևերը: Ախտորոշումը հաստատվում է մասնագիտացված բժշկական հաստատությունում ստացիոնար պայմաններում համալիր հետազոտության արդյունքների և անամնեստիկ տվյալները հաստատող բժշկական փաստաթղթերի համադրման հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մաշկային և համապատասխան պրովոկացիոն ինհալյացիոն փորձերով: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության դրսևորման հաճախականությունը, նոպաների ծանրությունը, դեղորայքային բուժման էֆեկտիվությունը (վերահսկելիությունը):

«Ա» կետին է վերաբերում կրկնակի ստացիոնար բուժում պահանջող, շնչարգելության ծանր ու հաճախակի նոպաներով ուղեկցվող, II-III աստիճանի թոքային անբավարարությամբ բրոնխիալ ասթման:

«Բ» կետին է վերաբերում բրոնխիալ ասթմայի միջին ծանրության ձևը, որը բնորոշվում է ամիսը մեկ և ավելի անգամ կրկնվող ու բրոնխալայնիչ տարբեր միջոցներով հեշտությամբ վերացվող շնչարգելության նոպաներով:

«Գ» կետին են վերաբերում հիվանդության թեթև ձևերը, որոնց ժամանակ շնչարգելության նոպաները տևական չեն, տարեկան լինում են 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ վերացվում են բրոնխալայնիչ միջոցներով:

«Դ» կետով են փորձաքննվում երեք և ավելի տարիների ընթացքում առանց բրոնխոլայնիչների օգտագործման նոպաների բացակայությամբ անձինք:

Եթե բրոնխոսպազմային համախտանիշը ոչ բրոնխոթոքային համակարգի հիվանդությունների ախտանշան է կամ որևէ սուր թոքային ախտաբանության դրսևորման ձև, որը չի կրել շարունակական բնույթ (հաստատված` բժշկական փաստաթղթերով), ապա զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածներով՝ ըստ հիմնական հիվանդության ընթացքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։