Հոդված 1
Հոդված 1.
«Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) բոլոր տեսակները: Ինտելեկտի (բանականության) բացահայտ արատների դեպքում, անկախ վարքի խանգարման առկայությունից, զորակոչիկների զինվորական ծառայության պիտանիության հարցը կարող է լուծվել առանց նրանց բուժհիմնարկներ ուղեգրելու:
Թեթև արտահայտված կամ սահմանային մտավոր հետամնացությունների, ինչպես նաև չճշտված մտավոր հետամնացությունների դեպքում` անկախ վարքի և հարմարվողականության խնդիրների առկայությունից, զորակոչիկների ստացիոնար հետազոտությունը պարտադիր է:
Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են համապատասխան հոդվածների համաձայն:
«Բ» կետին են վերաբերում ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները: V սյունակով փորձաքննելիս (միայն շարքային կազմի պայմանագրային զինծառայողների, վարժական հավաքներին ներգրավվող քաղաքացիների փորձաքննության ժամանակ), սոցմանկավարժական բարձիթող վիճակների, նախկինում արձանագրված մտավոր թերնորմալության և աննշան ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակների դեպքում կարող են անհատապես ճանաչվել սահմանափակումով պիտանի՝ հաշվի առնելով ինչպես հարմարվողական ունակությունների մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած դրական վարքագիծը, բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը, կենսափորձի և սոցիալական ադապտացիայի մակարդակը: