Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Ներառում է առաջնային և երկրորդային գեներալիզացված էպիլեպսիան՝ մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Կատարվում է առնվազն 2 ԷՈւԳ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն թեստեր: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրում է բժշկական անձնակազմը:

Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտության դեպքում իրականացվում է երկարատև ԷՈւԳ-մոնիթորինգ, ինչպես նաև՝ գիշերային ԷՈւԳ-գրանցում:

Ախտանշանային (սիմպտոմատիկ) էպիլեպսիայի և հանկարծակի առաջացող մոլուցքի այլ ձևերի (կատալեպսիա (փայտացում) և այլն) փորձաքննությունը կատարվում է հիմնական հիվանդությամբ:

Էպիլեպսիայի կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել էպիլեպսիայի նոպաների տարբերակված ախտորոշում: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել նոպայի վերաբերյալ տեսանյութերը, այնպիսի փաստաթղթերի առկայությունը, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխան հրամանատարները (պետերը), եթե դրանցում նկարագրված բռնկումը և հետբռնկումային վիճակը հիմք են այն որակելու որպես էպիլեպսիա: Կասկածահարույց դեպքերում հարցում է կատարվում ըստ բնակության, ուսման, աշխատանքի, ծառայության վայրի:

Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ էպիլեպսիայի ախտորոշումը հաստատվում է, ապա փորձաքննությունն անցկացվում է «ա» կամ «բ» կետի համաձայն:

Հաճախակի նոպաների (տարին` 5 անգամ և ավելի) կամ ջղաձգային նոպաների հոգեկան համարժեքների, ինչպես նաև հոգեկան խանգարումների խորացման դեպքում փորձաքննությունն անցկացվում է «ա» կետի համաձայն:

Առանց անձի` էպիլեպսիային բնորոշ թեթև արտահայտված փոփոխությունների, հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 4 անգամ) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ «բ» կետի:

Երբ քաղաքացիական բժշկական (բուժկանխարգելիչ) կամ ռազմաբժշկական հաստատությունների փաստաթղթերով հաստատվում է, որ անցյալում եղել է էպիլեպսիա, բայց դեղադադարից հետո վերջին 3 տարվա ընթացքում չի կրկնվել, և զորակոչի ժամանակ ստացիոնար հետազոտման պայմաններում էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ախտաբանական փոփոխություններ չի գրանցել ինչպես հանգստի, այնպես էլ ֆոտոստիմուլյացիայի կամ հիպերվենտիլյացիոն թեստի ընթացքում՝ առանց հակաէպիլեպտիկ դեղամիջոցների ընդունման, ապա ըստ I և II սյունակների փորձաքննվող անձինք սույն հոդվածի «գ» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

Գիշերաշրջիկության (սոմնամբուլիզմ) հետազոտությունը իրականացվում է նյարդաբանական բաժանմունքում, դիտարկվում և արձանագրվում է բժշկական անձնակազմի կողմից, անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև ԷՈւԳ տեսամոնիտորինգ։ Եթե գիշերաշրջիկությունը հաստատվում է, ապա կիրառվում է «բ» կետը, իսկ եթե չկան հաստատող փաստաթղթեր և ախտորոշվում է ըստ անամնեզի, ապա կիրառվում է «գ» կետը:

«Գ» կետով է փորձաքննվում գիշերախոսությունը։

(10-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։