Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Ներառում է սուր վարակային, մակաբուծային հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր գործառութային խանգարումներ կամ առաջին անգամ հայտնաբերված վարակային, մակաբուծային հիվանդություններ:

Սուր վիրուսային հեպատիտ A, B, C, D և E տարած զորակոչիկներին ստացիոնար բուժումից հետո տրվում է տարկետում, եթե բուժման ավարտից չի անցել 6 ամիս՝ «ա» կետով, որից հետո բուժման դրական արդյունքի դեպքում (արյան կենսաքիմիական ցուցանիշների նորմալացում (ԱԼՏ, ԱՍՏ, բիլիռուբին ընդհանուր/կապված, ալբումին, պրոթրոմբինային ժամանակ /ինդեքս), հեպատիտ B-ի դեպքում` HBsAg սերոկոնվերսիան, հեպատիտ C-ի դեպքում` բացասական HCV RNA որակական ՊՇՌ-ով, փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով:

Զինծառայողներին միջին ծանրության և ծանր սուր վիրուսային հեպատիտ A-ի, B-ի, C-ի, D-ի և E-ի ստացիոնար բուժման ավարտից հետո տրվում է արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) մեկ ամիս տևողությամբ՝ 18 հոդվածի «ա» կետով:

Զորակոչիկների և զինծառայողների մոտ HBsAg և հակա-HCV հայտնաբերումը պահանջում է հետագա հետազոտություններ՝ գաղտնի (քողարկված) ընթացող քրոնիկական հիվանդությունը բացառելու համար: Այդպիսի դեպքերում, զորակոչիկներին առաջին անգամ փորձաքննություն անցնելիս 18 հոդվածի «ա» կետով տրվում է տարկետում, այնուհետև որոշվում է պիտանիության աստիճանը: HBsAg+ կարգավիճակի պահպանումը հեպատիտ B-ի և HCV RNA+ կարգավիճակի պահպանումը որակական ՊՇՌ-ով հեպատիտ C-ի դեպքում, համապատասխանաբար քրոնիկական հեպատիտ B-ի և C-ի ախտորոշման հիմք են հանդիսանում:

HBsAg+ կարգավիճակի դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «բ» կետով:

HBsAg+ կարգավիճակի դեպքում առաջին, երկրորդ և չորրորդ սյունակով փորձաքննվողների համար անհրաժեշտ է իրականացնել HBsAg հետազոտություն իմունոֆերմենտային մեթոդով: Դրական պատասխանի դեպքում փորձաքննությունը իրականացվում է 19 հոդվածի «բ»:

EBV-կապակցված վարակային մոնոնուկլեոզով հիվանդացած զորակոչիկներին «ա» կետով տրվում է տարկետում, որից հետո բուժման դրական արդյունքի դեպքում (արյան ընդհանուր ցուցանիշների նորմալացում՝ լիմֆոցիտներ, մոնոցիտներ և կամ ատիպիկ մոնոնուկլեարների բացակայություն, արյան կենսաքիմիական ցուցանիշների նորմալացում՝ ԱԼՏ, ԱՍՏ, ԳԳՏ; փայծաղի չափսերի նորմալացում ՈԻՁՀ-ով) փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով:

Ժամկետային զինծառայողներին EBV-կապակցված վարակային մոնոնուկլեոզի միջին և ծանր ձևի դեպքում տրամադրվում է արձակուրդ միջին ծանրության դեպքում՝ 15, ծանրի դեպքում՝ 30 օր, որից հետո բուժման դրական արդյունքի դեպքում (արյան ընդհանուր ցուցանիշների նորմալացում՝ լիմֆոցիտներ, մոնոցիտներ և կամ ատիպիկ մոնոնուկլեարների բացակայություն, արյան կենսաքիմիական ցուցանիշների նորմալացում՝ ԱԼՏ, ԱՍՏ, ԳԳՏ, փայծաղի չափսերի նորմալացում ՈԻՁՀ-ով) փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով:

Սուր բրուցելոզ, կարմիր քամու ծանր ձևեր տարած զորակոչիկներին «ա» կետով տրվում է տարկետում, որի ընթացքում պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ՝ լիարժեք ապաքինման և կամ հետագա ռեցիդիվների ու քրոնիզացիայի հնարավոր կանխման նպատակով:

Սուր բրուցելոզով զինծառայողներին բուժումից հետո «ա» կետով տրամադրվում է արձակուրդ մեկ ամիս տևողությամբ: Որից հետո, օբյեկտիվ ստատուսի՝ ջերմության նորմալացում, ավշահանգույցների, լյարդի փայծաղի չափսերի փոքրացում, լաբորատոր-գործիքային տվյալների լավացման դեպքում ճանաչվում են պիտանի սահմանափակումով: Զորամասում պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ՝ լիարժեք ապաքինման և/կամ հետագա ռեցիդիվների ու քրոնիզացիայի հնարավոր կանխման նպատակով:

Վարակային հիվանդության՝ թեթև կամ միջին ծանրության չբարդացած ձևեր տարած զինծառայողներին, հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին եզրակացություն «ա» կետով ընդունվում է միայն հիվանդության ծանր և բարդացած ընթացքի դեպքում, ինչպես նաև միջին ծանրությամբ ընթացող առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման (ընդհանուր ասթենիան և սնուցման խանգարում) համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

Ռեկոնվալեսցենտներ, որոնց մոտ պահպանվում է մանրէակրություն (այդ թվում դիֆթերիա, մենինգոկոկային վարակ, սուր աղիքային վարակներ, որովայնային տիֆպարատիֆերով ուղեգրվում են բուժման նպատակով, այնուհետև կրկնակի լաբորատոր հետազոտության տվյալներով իրականացվում է փորձաքննության: Հարուցիչների ավելի քան 3 ամիս կրության դեպքում (կայուն կամ քրոնիկ մանրէակրություն) 19 հոդվածի «գ» կետով տրվում է տարկետում՝ բուժման նպատակով:

Վարակային ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ ըստ ախտահարված օրգան-համակարգերի գործառութային վիճակի:

ՌՈՒՀ ընդունվողները, ովքեր տարել են սուր վիրուսային հեպատիտ, որովայնային տիֆ-պարատիֆեր, եթե չկան լյարդի և ստամոքսաղիքային տրակտի գործառութային խանգարումներ և լաբորատոր շեղումներ, ճանաչվում են պիտանի ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար՝ սակայն ստացիոնար բուժումից ոչ պակաս քան 6 ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։