Հոդված 24
Հոդված 24.
Ներառում է բրոնխոթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի հիվանդությունները, զարգացման արատները, գենետիկ հիվանդությունները (հաստատված` գենետիկ քննությամբ): Փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ գործառութային վիճակի և զարգացած բարդությունների:
«Ա» կետին են վերաբերում բրոնխաթոքային համակարգի և պլևրայի խրոնիկ հիվանդությունները, բուժմանը դժվար ենթարկվող բորբոքային-թարախային հիվանդությունները` ուղեկցվող շնչական գործառույթի խիստ արտահայտված խանգարումով և աշխատունակության նկատելի կորստով: Այս կետով են փորձաքննվում նաև թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների հազվադեպ հանդիպող բարդ ընթացքով դեպքերը:
Այս կետին են վերաբերում նաև 3-րդ աստիճանի սարկոիդոզը, ալվեոլյար պրոտեինոզը, թոքային ալվեոլյար միկրոլիթիազը, իդեոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտը` անկախ շնչական գործառույթից՝ հաստատված համակարգչային շերտագրումով կամ հյուսվածքաբանական քննությամբ, թոքերի առաջնային էմֆիզեման, մուկովիսցիդոզը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, դիֆուզ պնևմոսկլերոզը, խրոնիկ օբլիտերացնող բրոնխիոլիտը` անկախ շնչական գործառույթի խանգարումից՝ հաստատված համակարգչային շերտագրումով:
«Բ» կետին են վերաբերում բրոնխոթոքային ապարատի և պլևրայի խրոնիկ հիվանդությունները` հաճախակի սրացումներով (տարեկան երեք և ավելի անգամ) կամ գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով: Այս կետով է փորձաքննվում նաև սարկոիդոզի 1-ին և 2-րդ շրջանները՝ հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ կամ համակարգչային շերտագրումով և համապատասխան լաբորատոր հետազոտություններով, իսկ հինգերորդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է ըստ բուժման ընթացքի, կլինիկական ծանրության աստիճանի։
«Գ» կետին են վերաբերում բրոնխոթոքային ապարատի և պլևրայի հազվադեպ սրացումներով խրոնիկ հիվանդությունները` գործառույթների աննշան արտահայտված խանգարումով (ԱՇՖ-ի աննշան խանգարումով):
Քրոնիկական թարախային օբստրուկտիվ բրոնխիտներով անձանց պիտանիությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման: Աննշան կպումների առկայությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:
Թոքաբորբերի բուժման ավարտից հետո, եթե բուժումից չի անցել 2 ամիս՝ տրվում է տարկետում 6 ամիս ժամկետով:
Զինծառայողների թոքաբորբի բուժումից հետո տրվում արձակուրդ:
Չոր և էքսուդատիվ ոչ սպեցիֆիկ պլևրիտների դեպքում տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով՝ «դ» կետով, որից հետո փորձաքննությունը իրականացվում է ըստ ԱՇՖ քննության տվյալների:
Հիվանդության սրացումները պետք է փաստարկված լինեն` բժշկական փաստաթղթերով (հիվանդության պատմագիր, հետազոտման ակտ և այլ)։
Թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ անձանց պիտանիությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման:
Փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտ է ԱՇՖ քննությունը կատարել ֆիզիկական բեռնվածությունից առաջ և հետո, ինչպես նաև բրոնխոդիլատատորներով և առանց դրանց (ըստ անհրաժեշտության)։
«Դ» կետով են փորձաքննվում ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդությունների, քրոնիկական հիվանդությունների սրացումների, ինչպես նաև ժամանակավոր գործառութային մնացորդային երևույթները (հաստատված բժշկական փաստաթղթերով):
Սուր թոքաբորբի դեպքում զինծառայողների արձակուրդի վերաբերյալ եզրակացությունը կայացվում է ըստ «դ» կետի: Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական գործառույթի խանգարման, թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման, մնացորդային երևույթների ժամանակ զինծառայողների համար եզրակացություն է կայացվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:
Արտաքին շնչառական գործառույթի ցուցանիշի տեխնիկական կամ այլ սուբյեկտիվ պատճառների բացառման նպատակով հաշվի է առնվում սատուրացիան՝ որոշված պուլսօքսիմետրով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է կրծքավանդակի օրգանների ՀՇ կամ համակարգչային սպիրոմետրիա:
Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները՝ համաձայն աղյուսակ 4-ի:
Աղյուսակ 4
ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
1. Կլինիկական ցուցանիշներ Նորմա Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ
I աստիճան
(աննշան) II աստիճան
(չափավոր) III աստիճան
(արտահայտված)
1) Հևոց Չկա Նախկինում անսովոր ծանրաբեռնված ության
ժամանակ Սովորական ծանրաբեռնված ության ժամանակ Մշտապես հանգստի պայմաններում
2) Շնչական ակտերի
թվաքանակը 1 րոպեում մինչև
20 մինչև 24 25-28 29 և ավելի
3) Ցիանոզ չկա արտահայտված է
թույլ չափով արտահայտված է
միջին չափով տարածուն է, խիստ
արտահայտված
4) Անոթազարկը 1 րոպե մինչև
80 85-90 95-100 105 և ավելի
2. Գործիքային տվյալներ
1) Արյան
հագեցվածությունը թթվածնով (%) 94-ից ավելի 90-80 79-60 59-ից ցածր
2) Թոքերի կենսատարողությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 90-85 84-70 69-50 49-ից ցածր
3) Թոքերի առավելագույն օդափոխությունը %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 85-75 74-55 54-35 34-ից ցածր
4) Արագացված արտաշնչական ծավալը 1վրկ %` համեմատած անհրաժեշտ մեծության հետ 80-ից բարձր 75-65 64-50 49-ից ցածր
5) Տիֆնոյի ինդեքս 70-ից
բարձր 69-55 54-40 39-ից ցածր