Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Ներառում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը և դրանց բարդությունները: Փորձաքննությունը իրականացվում է գանգատների, անամնեստիկ տվյալների (այդ թվում տարած վիրահատություններ), բժշկական փաստաթղթերի, ժառանգական անամնեզի, MEFV գենի մուտացիաների վերաբերյալ արյան գենետիկական քննության արդյունքի համադրման հիման վրա: Փորձաքննության տեսանկյունից առավել արժեքավոր է բուժհիմնարկների կողմից նոպայի դինամիկ արձանագրությունը:

«Ա» կետին են վերաբերում պարբերական հիվանդության նոպաները՝ բարդացած երիկամների կամ այլ օրգանների ամիլոիդոզով` հաստատված բիոպսիայով:

«Բ» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները՝ առանց ներքին օրգանների գործառույթների խանգարման:

«Գ» կետով են փորձաքննվում արյան գենետիկական քննությամբ MEFV գենի մուտացիա ունեցող անձինք, որոնց մոտ կլինիկական դրսևորումներ արձանագրված չեն, բացակայում են ներքին օրգանների ախտահարումները: Նույն կետով են փորձաքննվում նաև վերջին երեք և ավելի տարիների ընթացքում առանց դեղորայքի նոպաների բացակայությամբ, արյան գենետիկական քննությամբ MEFV գենի մուտացիա ունեցող, առանց ներքին օրգանների ախտահարման անձինք:

Բոլոր դեպքերում 16 տարեկանից հետո MEFV գեների մուտացիաների կամ MEFV գենի մուտացիայի (որն ընթանում է հազվադեպ նոպաներով) հայտնաբերման դեպքում կատարվում է կրկնակի հետազոտություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։