Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 32.

Ներառում է շարակցական հյուսվածքի հիվանդությունները, հոդերի, մկանների, ջլերի և ողնաշարի բորբոքային հիվանդությունները, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտը, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, անկիլոզացնող սպոնդիլոարթիրտը (Բեխտերևի հիվանդություն), պսորիատիկ արթրիտը, ռեակտիվ արթրիտը, միկրոկրիստալիկ արթրիտները՝ պոդագրան և խոնդրոկալցինոզը, շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունները այդ թվում համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտ/ պոլիմիոզիտը, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը համակարգային վասկուլիտները, այդ թվում հանգուցավոր պոլիարտերիիտը, Վեգների գրանուլոմատոզը, Չարգ-Ստրոսի համախտանիշը,միկոսկոպիկ պոլիանգիիտը, Բեհչետի համախտանիշը, շարակցական հյուսվածքի զարգացման ժառանգական հիվանդություններ և այլն:

«Ա» կետին են վերաբերում հոդերի գործառույթը նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները՝ աշխատունակության զգալի կորստով ծանր և միջին ծանրության ձևերը, ինչպես նաև շարակցական հյուսվածքի տարածուն համակարգային հիվանդությունները (համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտ/ պոլիմիոզիտը, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը, համակարգային վասկուլիտները, այդ թվում հանգուցավոր պոլիարտերիիտը, Վեգների գրանուլեմատոզը, Չարգ-Ստրոսի համախտանիշը, միկրոսկոպիկ պոլիանգիիտը, Մարֆանի համախտանիշը), անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը։ Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի և երրորդ, չորրորդ փուլերի երկկողմանի սակրոիելիտների դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով:

«Բ» կետին են վերաբերում հոդերի քրոնիկական դրսևորումներով հիվանդությունների դանդաղ զարգացող ձևերը, հոդերի չափավոր արտահայտված գործառութային անբավարարությամբ՝ առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման: Այս հոդվածին են վերաբերում ռևմատոիդ արթրիտը, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, Բեհչետի համախտանիշը, աքսիալ սպոնդիլոարթրիտը, աղիների բորբոքային հիվանդությամբ պայմանավորված այլ սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտները, պսորիատիկ արթրիտը, միկրոկրիստալիկ արթրիտները՝ պոդագրան և խոնդրոկալցինոզը՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից: Մարֆանանման համախտանիշների MASS ֆենոտիպերը փորձաքննվում են «բ» կետով։

Ռեակտիվ արթրիտները փորձաքննվում են «բ» կետով, երբ առկա է հիվանդության բարձր ակտիվություն և համապատասխան կլինիկական պատկեր և հիվանդության կրկնություններ մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ՝ հաստատված բժշկական փաստաթղթերով (էպիկրիզ):

«Գ» կետին են վերաբերվում մնացորդային երևույթները տարած հոդային համախտանիշից հետո, այդ թվում յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի, ռեակտիվ արթրիտի (բրուցելյոզային, յերսինյոզային, խլամիդիոզային և այլն) կլինիկական-լաբորատոր ապաքինումից հետո: Միակողմանի սակրոիլեիտը՝ առանց կլինիկական-լաբորատոր ակտիվության, խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար։

«Դ» կետին են վերաբերվում առաջին անգամ հայտնաբերված սուր արթրիտները (այդ թվում նաև չճշտված էթիոլոգիայի), առաջին և երկրորդ փուլի երկկողմանի սակրոիելիտը՝ հաստատված ՄՌՇ-ով, առաջին և չորրորդ սյունակներով փորձաքննվողներին տրամադրվում է տարկետում, որից հետո կատարվում է փորձաքննություն: Հիվանդության պահպանման կամ բացասական դինամիկայի դեպքում փորձաքննվում են «բ» կետով:

Ծառայողական պարտականություններից մասնակի ազատման կամ արձակուրդի հիվանդության պատճառով (վերականգնողական) անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են համապատասխան հոդվածները:

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։