Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 37.

«Ա» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամ հիվանդությունների հետևանքները՝ կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները՝ վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները՝ կոնքային օղի միասնականության խախտումով, քացախափոսի կոտրվածքի հետևանքները՝ ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով՝ գործառույթի զգալի խանգարումով:

«Բ» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները՝ գործառույթի չափավոր խանգարումով:

«Գ» կետին են վերաբերում կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակությանը չազդող դեպքերը:

Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի և կազմվածքի խանգարումով), ապա կիրառվում է համապատասխան հոդվածը:

Առանց կոնքային օղի ձևախեղման` կոնքի առանձին ոսկրերի մեկուսացած կոտրվածքներից հետո, փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայությանը չի սահմանափակվում: Կոնքազդրային հոդում շարժումների ծավալը որոշելիս կիրառվում է 3-րդ աղյուսակը:

(37-րդ հոդվածը փոփ. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։