Անցնել բովանդակությանը

Հոդված 49

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 49.

Ճողվածքներ ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար:

«Ա» կետին են վերաբերում երկու անգամ կրկնվող, մեծ չափսերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների գործառույթը խախտող ճողվածքները: Այս կետով են փորձաքննվում նաև հետվիրահատական ճողվածքների բազմաթիվ կրկնություններից հետո վիրահատությունից հրաժարվելու դեպքերը:

«Գ» կետով՝ ճողվածքի և ճողվածքի հետվիրահատական ռեցիդիվի (ռեցիդիվների) դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում:

«Դ» կետով են փորձաքննվում՝

1) առաջակված վիրահատությունից հրաժարվելու դեպքում, փոքր չափսերի ճողվածքների առկայության պայմաններում.

2) ճողվածքի հետվիրահատական մեկ անգամյա ռեցիդիվի (փոքր չափսերի) դեպքում՝ առաջարկված վիրահատությունից հրաժարվելու դեպքում:

Ճողվածքի հետվիրահատական ռեցիդիվի բացակայության դեպքում վիրահատությունից վեց ամիս անց փորձաքննությունը իրականացվում է «դ» կետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։