Հոդված 52
Հոդված 52.
Քրոնիկական պարապրոկտիտ ունեցող զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո այն խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:
«Ա» կետին են վերաբերում այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է` թարախակույտի առաջացումով։ Այս կետով է փորձաքննվում նաև պոչուկի էպիթելային ուղիների և ռեցիդիվի կապակցությամբ 3 անգամ և ավելի տարած վիրահատական միջամտությունների հետևանքները։
«Բ» կետին է վերաբերում տարեկան 2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը, երբ վիրահատության արդյունքները բավարար չեն կամ փորձաքննվողը հրաժարվում է վիրահատությունից: Ըստ այս կետի` նաև փորձաքննվում են պոչուկի էպիթելային բշտերի բարդություններով հիվանդ զորակոչիկները:
«Գ» կետին է վերաբերում պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը՝ մեկ անգամ վիրահատվելուց հետո պարզ խուղակի առկայությամբ՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում: