Անցնել բովանդակությանը

Հոդված 72

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 72.

«Ա» կետին է վերաբերում 5մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնի ոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզոբցիա), ատամի II-III աստիճանի շարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը (հաստատված ռենտգենաբանական հետազոտությամբ), երբ ախտահարված ատամների գումարային ծամողական գործառույթը, ըստ Ագապովի կազմում է ընդհանուր ծամողական գործառույթի 50% և ավելի:

Նախազորակոչիկներին պարոդոնտիտի առկայության դեպքում առաջարկվում է բուժում, որի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ նախազորակոչիկի կողմից գրառում է կատարվում օբյեկտիվ զննության թերթիկում:

Այս կետին են վերաբերում նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի՝ բուժման չենթարկվող հիվանդությունները: Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և այլ հիվանդությունների, ներառյալ` նախաքաղցկեղները, առկայության դեպքում նշանակվում է բուժում: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:

«Գ» կետին է վերաբերում ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների թվաքանակը 9-ից ավելի է, ընդ որում, առնվազն 4-ն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում: Զորակոչիկներին տրվում է տարկետում մեկ անգամ` մինչև մեկ տարի, բուժման համար։ Զինծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ սույն հոդվածի մյուս կետերի համաձայն: Տարկետումից հետո, եթե զորակոչիկը ներկայանում է փորձաքննության նույն վիճակով, զորակոչվում է 70-րդ և 71-րդ հոդվածների կետերի պահանջների համաձայն:

(72-րդ հոդվածը լրաց. 01.06.23 N 899-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։