Անցնել բովանդակությանը

Հոդված 75

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 75.

«Ա» կետին են վերաբերում խիստ արտահայտված խոցային բլեֆարիտը` սպիավոր վերասերումով և կոպեզրի զգալի մազաթափությամբ, շաղկապենու խրոնիկական կոնյուկտիվիտները` գերաճով և ենթալորձային հյուսվածքի զգալիորեն արտահայտված ինֆիլտրացիայով (ստացիոնար բուժման անբավարար արդյունքի դեպքում` մեկ տարում երկու անգամից ավելի բարդացումներով` հաստատված բժշկական փաստաթղթերով), ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ախտահարմամբ: Աչքի գործառույթի կայուն խանգարումներով տրախոմայի տարբեր բարդացումների դեպքում եզրակացություն է կայացվում` այդ խանգարումները նախատեսող սույն Կարգի հոդվածների հիման վրա (կոպերինը` ըստ 74-րդ, արցունքատար խողովակներինը՝ ըստ 76-րդ, եղջերաթաղանթինը՝ ըստ 78-րդ, տեսողության թուլությունը՝ ըստ 85-րդ հոդվածների):

«Բ» կետին են վերաբերում չափավոր կամ աննշան արտահայտված խրոնիկական բլեֆարիտները և հաջող բուժման դեպքում՝ հազվադեպ սրացումներով կոնյուկտիվիտները:

Զորակոչիկներին հաշվառելիս առաջարկվում է բուժում: Տարկետում տրվում է միայն այն դեպքում, եթե ստացիոնար բուժման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս ժամանակ՝ համաձայն 88-րդ հոդվածի:

Առանձին թեփուկներով և կոպեզրերի աննշան տեղական գերարյունությամբ (հիպերեմիա) հասարակ բլեֆարիտը, հատուկենտ ֆոլիկուլներով ֆոլիկուլյար կոնյուկտիվիտը, շաղկապենու թավշայնությունը կոպերի անկյուններում և շաղկապենու կամարի շրջանում շաղկապենու տրախոմատոզ ծագում չունեցող մասնակի մանր մակերեսային սպիները, ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ծագում ունեցող հարթ սպիները, առանց շաղկապենու և եղջերաթաղանթի այլ փոփոխությունների և մեկ տարվա ընթացքում առանց տրախոմատոզ պրոցեսի սրացման, ՌՈՒՀ-եր ընդունվելու համար խոչընդոտ չեն:

Գարնանային կատարի պատճառով III սյունակով փորձաքննվողը ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար, VI սյունակով փորձաքննվողը ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար, իսկ մյուս սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` կախված հիվանդության արտահայտվածությունից, դրա ընթացքի ծանրության աստիճանից և բուժման արդյունավետությունից:

Հետագա զարգացման միտումներ չունեցող կեղծ կամ իսկական մսամոլը խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Զարգացող իսկական մսամոլը ունեցող անձը ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար, ինչպես նաև` ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: Թևակերպ թաղանթի կրկնակի ստացիոնար անհաջող բուժումից հետո եզրակացություն է կայացվում համաձայն «ա» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։