Հոդված 9
Հոդված 9.
Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում` սուր թունավորում, գործածում` վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ` դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:
«Ա» կետին են վերաբերում քրոնիկական փսիխոտիկ խանգարումները՝ անձի արտահայտված փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով:
«Բ» կետին են վերաբերում չափավոր կամ թեթև արտահայտված փոփոխություններով, կախվածության համախտանիշով, դադարեցման վիճակներով, վնասակար հետևանքներով (սոմատիկ և հոգեկան) և այլ բարդություններով ընթացող սուր փսիխոտիկ խանգարումները, որոնք առաջացել են հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով:
«Գ» կետին է վերաբերում հոգեակտիվ նյութերի չարաշահումը (առանց կախվածության համախտանիշի)՝ կրկնակի օգտագործումը, որը զուգորդվել է հոգեկան և ֆիզիկական հետևանքներով: Փորձաքննությունը կատարվում է բուժումից հետո:
«Դ» կետին են վերաբերում հոգեակտիվ նյութերի էպիզոդիկ գործածումը, որը չի առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանց ախտանշանների), տարած եզակի սուր թունավորումը՝ բուժումից հետո։
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ