Անցնել բովանդակությանը

Հոդված 90

գործել է մինչև 2024-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 90.

Իր մեջ ներառում է մաշկի նորագոյացությունները: «Ա» կետին են վերաբերում՝

1) գունակավոր, մազակալված, անոթային (բոցավառվող նևուս, անգիոկերատոմա), անեմիկ խալերը (բաց տեղամաս 1% և ավելի, փակ տեղամասերում 7% և ավելի).

2) երաճական, գունակագորտնուկային, ճարպագեղձային կամ լիպոիդ խալերը (բաց տեղամասերում 4 սմ2 և ավելի, փակ տեղամասերում 8 սմ2 և ավելի).

3) սահմանային պիգմենտային խալերը` ակռալ տեղակայումով, որոնք գերազանցում են 1 սմ2 և ավելի մակերեսը.

4) երկնագույն խալը.

5) պապիլոմատոզ-գերաճական մակերեսով գունակային խալերը` 10սմ և ավելի տրամագծով.

6) Օտայի, Իտոյի, Կլարկի նևուսները:

«Բ» կետին են վերաբերում մինչև 1 սմ2 մակերեսով ակռալ տեղակայումով սահմանային պիգմենտային խալերը, Բեքքերի նևուսը, գունակավոր, մազակալված, անոթային (բոցավառվող նևուս, անգիոկերատոմա), անեմիկ նևուսները, մելանոմային խալելը` մարմնի բաց տեղամասերում մինչև 1% մակերեսով, իսկ մարմնի փակ տեղամասերում` մինչև 7% մակերեսով, գերաճական, պապիլոմային, հիպերտրոֆիկ, ճարպագեղձային կամ լիպոիդ խալերը մարմնի բաց տեղամասերում 4 սմ2-ից պակաս մակերեսով, իսկ մարմնի փակ տեղամասերում` 8 սմ2-ից պակաս մակերեսով և այլն:

Այն դեպքերում, երբ կլինիկական, մակրոսկոպիկ կամ միկրոսկոպիկ առանձնահատկություններից ելնելով կատարվում է դերմատոսկոպիկ հատկանիշների ABCD ալգորիթմով հաշվարկ և արդյունքում ստացվում է 4,75 նիշ և ավել ցուցանիշ, ապա փորձաքննությունը իրականացվում է «ա» կետի համաձայն՝ հաշվի չառնելով գոյացության տեղեկայումը և չափերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։