Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՏՆՕՐԵՆԸ

Հոդված 10. Ազգային մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ազգային մարմինը

1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպելու և անցկացնելու գործում։

2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն՝ կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։