Հոդված 8. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 8. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
1. Մշակույթի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին)`
1) մշակում և իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը.
2) մշակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու հայեցակարգերը.
3) ապահովում է պայմաններ կինեմատոգրաֆիայի ոլորտի միջազգային համագործակցության զարգացման համար.
4) ապահովում է պայմաններ կինեմատոգրաֆիայի ոլորտի կրթական համակարգի զարգացման համար.
5) ապահովում է պայմաններ կինոարվեստի ստեղծագործության բոլոր տեսակների զարգացման համար.
6) ապահովում է պայմաններ ստեղծագործական ներուժի վերարտադրման, իրացման և երիտասարդ ստեղծագործողների լիարժեք ինքնադրսևորման համար.
7) ապահովում է պայմաններ կինոժառանգության և կինոտարեգրության պահպանման համար.
8) ազգային մարմնի ներկայացրած ներդրումների մասնակի վերադարձի մասին եզրակացությունների և վերադարձը տրամադրելու հիմքերի ուսումնասիրության տվյալների հիման վրա որոշում է կայացնում վերադարձը տրամադրելու կամ մերժելու, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաև՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու մասին.
9) (կետն ուժը կորցրել է 12.09.23 ՀՕ-291-Ն)
10) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը.
11) հաստատում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի (այսուհետ՝ ազգային մարմին) հոգաբարձուների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի (այսուհետ՝ տնօրեն) ընտրության կարգն ու գնահատման չափանիշները.
12) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների (այսուհետ` մասնագետ) գնահատման չափանիշները.
13) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.09.23 ՀՕ-291-Ն)
(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)