Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմեր են համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները բավարարող ֆիլմերը։

3. Սույն օրենքի 10-23-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

4. Մինչև սույն օրենքով սահմանված դրույթները կանոնակարգող Կառավարության որոշումների ու այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով։

4.1. Մինչև սույն օրենքով սահմանված ազգային մարմնի կազմավորումը ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման, մերժման և այդ գործընթացի դադարեցման հետ կապված գործառույթներն իրականացնում է լիազորված պետական մարմինը:

5. Սույն օրենքով նախատեսված Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

(28-րդ հոդվածը լրաց., խմբ. 12.09.23 ՀՕ-291-Ն)

(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. հուլիսի 15

Երևան

ՀՕ-302-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։