Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը
Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը
1. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած խորհուրդն է, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե.
4) չորս մասնագետ (այդ թվում՝ օտարերկրյա)՝ մրցութային կարգով։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ երեք տարի ժամկետով խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.
2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ։