Գլուխ 8 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Միջազգային համագործակցությունը
Հոդված 25. Միջազգային համագործակցությունը
1. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն, որը նախատեսում է՝
1) համատեղ արտադրության իրականացում.
2) օտարերկրյա պետություններում կազմակերպվող կինոփառատոներին և կինոարվեստի այլ միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցության ապահովում.
3) օտարերկրյա պետություններում ազգային ֆիլմի օրերի, շաբաթների և կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպում.
4) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կինոփառատոների և կինոարվեստի այլ միջոցառումներին օտարերկրյա ֆիլմարտադրողների և միջազգային կազմակերպությունների մասնակցության ապահովում.
5) միջազգային համագործակցության այլ ձևեր: