Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՖԻԼՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

Հոդված 16. Ֆիլմի տարածումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ֆիլմի տարածումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա։

2. Վարձութային վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է հետևյալ պայմանները.

1) կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը՝ Կառավարության սահմանած կարգով.

2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման՝ պետք է լինեն օտարալեզու։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը չի տարածվում՝

1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.

3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։