Գլուխ 9 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Հոդված 27. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումը և սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով և 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
(27-րդ հոդվածը խմբ. 12.09.23 ՀՕ-291-Ն)
(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)