Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձևերը

1. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն են`

1) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.

2) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանումը.

3) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը.

4) համատեղ արտադրության խթանումը.

5) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը.

6) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

2․ Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձևերն են`

1) ներդրումների իրականացումը և երաշխիքների տրամադրումը.

1.1) ֆիլմարտադրության մեջ ներդրված դրամական միջոցների մասնակի վերադարձը.

2) աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.

3) արտադրական և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը.

4) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը.

5) ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովումը.

6) ֆիլմերի ստեղծման, տարածման և պահպանման ֆինանսավորումը.

7) կինոփառատոների և կինոարվեստի այլ միջոցառումների ֆինանսավորումը.

8) կինոարվեստի միջոցառումներին մասնակցության ապահովումը.

9) օրենքով չարգելված այլ աջակցություն:

(5-րդ հոդվածը լրաց. 12.09.23 ՀՕ-291-Ն)

(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։