Հոդված 20. Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը
Հոդված 20. Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը
1. Վարձութային վկայական ստանալու համար մինչև ֆիլմի տարածումն իրականացնելը ֆիլմ տարածողը ազգային մարմին է ներկայացնում՝
1) վարձութային վկայական ստանալու հայտը.
2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.
3) ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարությունը.
4) ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարությունը։
2. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։
3. Վարձութային վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:
4. Վարձութային վկայականը տրամադրում և դրա գործողությունը դադարեցնում է ազգային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: