Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները

1. Ազգային մարմինը`

1) ապահովում է շահերի բախման կառավարելիությունը.

2) ապահովում է կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը.

3) ապահովում է անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը.

4) ապահովում է պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը.

5) իրականացնում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն.

6) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը.

7) աջակցում է համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը.

8) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.

9) աջակցում է կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը.

10) ուսումնասիրում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն.

11) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնում կարգավիճակը.

12) ուսումնասիրում է վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է վարձութային վկայական և դադարեցնում դրա գործողությունը.

12.1) ուսումնասիրում է ներդրումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար.

13) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-291-Ն)

(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։