Գլուխ 5 · ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՖԻԼՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Հոդված 15. Ֆիլմարտադրությունը
Հոդված 15. Ֆիլմարտադրությունը
1. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմարտադրությունն իրականացվում է հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթևեկության և ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության և իրավունքների պաշտպանության, ընդհանուր պատասխանատվության և դժբախտ պատահարներից ապահովագրության, պետական կամ հանրային գույքի օգտագործման և բնության պահպանության հետ կապված օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։
2. Ֆիլմարտադրողը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև ֆիլմարտադրության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պատվիրակել ֆիլմ հանձնակատարին։