Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԵՏԳԱՆՁՈՒՄԸ, ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 20. Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը

1. Վարձութային վկայական ստանալու համար մինչև ֆիլմի տարածումն իրականացնելը ֆիլմ տարածողը ազգային մարմին է ներկայացնում՝

1) վարձութային վկայական ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.

3) ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարությունը.

4) ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարությունը։

2. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում։

3. Վարձութային վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

4. Վարձութային վկայականը տրամադրում և դրա գործողությունը դադարեցնում է ազգային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։