Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 7 · ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԴՐԱՄԱԳԼԽԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 21. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթների:

2. (մասն ուժը կորցրել է 12.09.23 ՀՕ-291-Ն)

3. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով։

4. Ֆիլմարտադրության և կինոարվեստի միջոցառումների շրջանակներում ապրանքների ժամանակավոր ներմուծումն ու արտահանումն իրականացվում են մաքսային գործընթացների պարզեցված և արագացված ընթացակարգով՝ առանց մաքսային վճարների վճարման։

5. Պետական ֆինանսավորման շրջանակներում շահառուների անհատույց ստացված դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք կամ դրանցով ձեռք բերված կամ ստեղծված ակտիվները ճանաչվում են որպես ծախս։

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները:

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.09.23 ՀՕ-291-Ն)

(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։