Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԴՐԱՄԱԳԼԽԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 23. Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը

1. Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է խորհրդի հաստատած տարեկան ծրագրով՝ դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների տարեկան գումարների սահմաններում:

2. Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։

3. Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը հաստատում է խորհուրդը։

4. Դրամագլուխը կառավարելու նպատակով ազգային մարմինը բացում է հաշիվ կենտրոնական գանձապետարանում և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։