Հոդված 7. Կառավարության լիազորությունները
Հոդված 7. Կառավարության լիազորությունները
1. Կառավարությունը`
1) հաստատում է պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում (այսուհետ՝ պետական ֆինանսավորում) տրամադրելու կարգը.
2) հաստատում է ֆիլմի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժինները և սահմանաչափերը.
3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները.
3.1) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները.
4) հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.
5) հաստատում է վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.
6) հաստատում է ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը.
7) հաստատում է դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը.
8) հաստատում է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը.
9) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-291-Ն)
(12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)